«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 32 մլն ֆունտ:
Այսօր Վիլլիանն Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել, որից հետո 5 տարվա պայմանագիր է ստորագրել «կապույտների» հետ: Բրազիլիացի կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի թիմում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
Վիլլիանը «Կորինտեանսի» սան է, որտեղից 2007թ-ին տեղափոխվեց «Շախտյոր»: Այս տարվա հունվարին Վիլլիան լքեց ուկրաինական ակումբը և տեղափոխվեց «Անժի», սակայն ռուսական ակումբի քաղաքականության փոխվելու արդյունքնում առաջատար շատ շուտբոլիստների հետ Վիլլիանը նույնպես լքեց ակումբը:
-Ես շատ ուրախ, որ տեղափոխվեցի «Չելսի»: Սա աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Այժմ ես կաշխատեմ աշխարհի լավագույն մարզիչների մեկի հետ,- ասել է Վիլլիանը: