«Ատլետիկ Բիլբաոն» մերժել է իր կիսապաշտպան Անդեր Էրերային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» 25.5 մլն ֆունտի առաջարկը:
24-ամյա իսպանացու տրանսֆերը, համաձայն անձնական պայմանագրի, կարող է գնվել միայն ֆիքսված գումարի` 30.8 մլն ֆունտի դիմաց: Ինչպես երևում է, «Յունայթեդին» չի հաջողվում Էրերային ձեռք բերել ավելի քիչ գումարի դիմաց:
-Մենք «Մանչեսթերից» առաջարկ ենք ստացել Անդեր Էրերայի վերաբերյալ: Մեր ակումբը տարբերվում է. նրա հիմքում նվիրվածությունն է: Գումարներ աշխատելը մեր նպատակը չէ: Երեկ մենք առաջարկություն ենք ստացել և պատասխանել ենք, որ մեր ֆուտբոլիստներին գնելու առաջարկները չենք քննարկում:
Որպեսզի ֆուտբոլիստը հեռանա, նա պետք է առաջինը ցանկություն հայտնի հեռանալու համար: Իսկ հետո նա պետք է կատարի պայմանագրով սահմանված պայմանները,- «Ատլետիկի» նախագահ Խոսու Ուրուտիայի խոսքերն է մեջբերում Goal-ը: