«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան հայտնել է, որ ցանկանում է դառնալ ակումբի լեգենդը:
Ընդամենը մի քանի օր առաջ ֆրանսիացին հայտնեց, որ ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Սակայն դրանով Բեն Արֆան չսահմանափակվեց: Նա այժմ ցանկանում է, որ իր անունը գրվի «Նյուքասլի» պատմության մեջ:
-Ես ցանկանում եմ դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Դևիդ Ժինոլան և Ֆաուստինո Ասպիրիլյան էին և խաղից խաղ ուրախացնել երկրպագուներին: «Նյուքասլում» լավ ավանդույթներ կան, և ես ցանկանում եմ, որ այն շարունակվի:
Ինչ վերաբերվում է անձամբ ինձ, ապա պետք է կայունություն ձեռք բերել և յուրաքանչյուր խաղում անել այն, ինչ ես արեցի «Աստոն Վիլլայի» դեմ խաղում,- Հաթեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: