«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, Իտալիայի չեմպիոնը մտադիր է Սերբիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ կլրանա նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ, «Յուվենտուսից» բացի Վիդիչին իրենց թիմերում են ցանկանում տեսնել նաև «Ռեալի» և «Բավարիայի» մարզիչները:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ թուրինյան ակումբը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով ձեռք բերեց «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին, իսկ այս ամառ՝ «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին: