«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մարտին Դեմիկելիսը և կիսապաշտպան Ջեք Ռոդվելը վնասվածքից ապագինվելուց հետո առաջին հանդիպումն են անցկացրել ակումբի երկրորդ թիմի կազմում:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Ռոդվելն ամբողջությամբ է մասնակցել այդ խաղին, իսկ Դեմիկելիսը՝ մեկ խաղակես: Երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն «Վեստ Հեմի» դեմ խաղին, որը տեղի կունենա շաբաթ օրը:
Հիշեցնենք, որ Ռոդվելը բացակայում է նախորդ ամսվանից, իսկ Դեմիկելիսը մարզմանը ստացած վնասվածքի պատճառով չի հասցրել իր նորամուտը նշել «քաղաքայինների» կազմում: