Ինչպես և սպասվում էր, «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը Չեմպիոնների Լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղի համար իր թիմի հետ չի մեկնել Գերմանիա:
Ոտնաթաթի հետ կապված խնդիրների պատճառով Ուիլշերը բաց թողեց նաև «Լիվերպուլի» դեմ խաղը, որում զինագործները 2:0 հաշվով հաղթանակ տարան: Արսեն Վենգերը երիտասարդ անգլիացուն իր հետ չի տարել Գերմանիա, սակայն Ջեկն ունի բոլոր շանսերն մասնակցելու «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին:
Չնայած առողջական որոշ խնդիրներին՝ Դորմունդ է մեկնել Կիերան Գիբսը: Սպասվում է, որ Գիբսը կլինի լոնդոնցիների մեկնարկային կազմում:
-Ջեկ Ուիլշերը մնացել է Լոնդոնում: Հինգշաբթի օրը նա ևս մեկ բուժզննման կենթարկվի: Մեզ հետ են Սերժ Գնաբրին և Կիերան Գիբսը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: