«Տոտտենհեմի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարող Թիմ Շերվուդը խոստացել է, որ կհեռանա ակումբից, եթե մշտական պայմանագիր չստանա:
Անդրե Վիլաշ-Բոաշի և նրա օգնականի հեռանալուց հետո լոնդոնյան ակումբին ժամանակավորապես մարզում է 44-ամյա Շերվուդը, ով մինչ այդ զբաղվում էր տեխնիկական հարցերով:
Նոր պաշտոնում իր առաջին հանդիպմանը Շերվուդը տնային խաղում պարտվեց «Վեստ Հեմին» և «Տոտտենհեմը» դուրս մնաց Լիգայի գավաթի խաղարկությունից: Սակայն Թիմը մշտական աշխատանքի անցնելու համար վճռական է տրամադրված:
-Իմ նպատակն է մշտական աշխատանքը: Կամ սա, կամ ոչինչ: Նորից օգնական դառնալն ինձ համար չէ,- Շերվուդի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: