«Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ակնարկել է, որ անգլիական ակումբներից աշխատանքի առաջարկ չի ընդունի:
«Չելսիից» հեռացվելուց հետո պորտուգալացի մասնագետը զգում էր, որ դեռևս իր խոսքը չի ասել անգլիական Պրեմիեր Լիգայում: Այդ մոտիվացիայով Անդրեն գլխավորեց «Տոտտենհեմը»:
Սակայն «Ուայթ Հարթ Լեյնում» 17 ամիս աշխատելուց հետո հեռացվեց: Անդրեն հիասթափված է, որ Անգլիան լքեց առանց տիտղոս նվաճելու:
-Ես մեծ ցանկություն ունեի ընթացիկ մրցաշրջանում տիտղոս նվաճել «Տոտտենհեմի» հետ: Այժմ ես՝ իմ օգնականների հետ, պետք է փոխենք մեր կարիերայի ուղին: Ամեն դեպքում Անգլիան լավ փորձ էր,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: