«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Ռենե Մալեստինը խոստովանել է, որ իր համար անակնկալ էր Դիմիտար Բերբատովի հեռանալը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը լոնդոնցիները հրաժեշտ տվեցին 33-ամյա բուլղարացուն, ով վարձավճարով տեղափոխվեց «Մոնակո»: Դիմիտարի փոխարեն «Ֆուլհեմը» հրավիրեց Կոստաս Միտրողլուին: Եվ այդ ամենը շատ արագ ստացվեց:
-Դա անակնալ էր: Մենք ոչ մի առաջարկ չունեինք: Նա «Ֆուլհեմի» ֆուտբոլիստ էր և ցանկանում էր մնալ այստեղ: Երբ «Մոնակոյի» նման ակումբից առաջարկ ես ստանում, ապա պետք է շատ արագ որոշումներ կայացնես,- Մալեստինի խոսքերն է մեջբերում Goal-ը: