«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ իր համար անակնկալ չէր Դի Մատեոյի հեռացումը «Չելսիից»:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի սկզբին Վիլաշ-Բոաշը գլխավորում էր «Չելսին»: «Կապույտների» ղեկավարությունը նրան հեռացեց անցած մարտին, իսկ գլխավոր մարզիչ նշանակեց Բոաշի օգնական Ռոբերտո Դի Մատեոյին:
-Կարծում եմ «Չելսիում» մարզչի հեռացման օրը ոչնչով չէր տարբերվում մյուս օրերից: Ռոբերտոն կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասավ: Նա իր արդյունքներով այժմ աշխարհի լավագույն մարզիչներից է: Դի Մատեոն կարողացավ հաղթել Չեպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը:
Ռոբերտոյին ցանկանում եմ հաջողություն նրա կարիերայի հաջորդ փուլերում,- ասել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports