«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսն ակնարկել է կարիերան ավարտելու մտադրության մասին և հայտնել է, որ արդեն խաղացել է Չեմպիոնների Լիգայում իր վերջին խաղը:
Չեմպիոնների Լիգայում անցկացրած խաղերի թվով ուելսցի կիսապաշտպանը զիջում է միայն «Ռեալի» լեգենդ Ռաուլին (141 գոլ): Այդ խաղերից վերջինը եղավ «Օլդ Թրաֆորդում» «Բավարիայի» դեմ խաղը:
Խոսվում է, որ 40-ամյա Գիգգսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի իր կարիերան:
-Դուք ինձ այլևս չեք տեսնի Չեմպիոնների Լիգայում: Ես երկու անգամ հաղթել եմ այդ առաջնությունը և չորս անգամ խաղացել եմ եզրափակչում: Չեմպիոնների Լիգայի երեկոները միշտ հատուկ են եղել ինձ համար,- ասել է Գիգգսը: Daily Mirror