Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում այսօր միմյանց էին հանդիպել Չեմպիոնշիփը ներկայացնող «Շեֆիլդ Յունայթեդը» և Պրեմիեր Լիգան ներկայացնող «Հալլ Սիթին»:
Սթիվ Բրյուսի սաները կամային հաղթանակ տարան «Շեֆիլդի» նկատմամբ (5:3) և դուրս եկան եզրափակիչ, որտեղ կմրցեն «Արսենալի» հետ:
Գոլեր. Բակսթեր՝ 19ր, Սագբո՝ 42ր, Սքուգլ՝ 44ր, Ֆրայաթ՝ 49ր, Հադլսթոուն՝ 54ր, Քուին՝ 67ր, Մերֆի՝ 90ր, Մեյլեր՝ 90ր: