«Սանդերլենդի» հարձակվող Ֆաբիո Բորինին խոստովանել է, որ «Լիվերպուլի» իր խաղընկերները շնորհակալություն են հայտնել «Չելսիի» դարպասը խփած հաղթական գոլի համար:
Հենց Բորինիի իրացրած 11 մետրանոցը արտագնա խաղում ապահովեց «սև կատուների» հաղթանակը, ովքեր նախորդ տուրում էլ միավոր էին վաստակել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Հաջորդ տուրում «Չելսին» կհյուրընկալվի «Լիվերպուլին»:
-Իմ հեռախոսն մինչև այժմ զանգում է: Ես վստահ չեմ, թե հիմա ով է, սակայն հավանաբար իմ ընկերներն են, ովքեր կատակում են խփած գոլի հետ կապված: Ես միայն մտածում էի «Սանդերլենդի» հաղթանակի մասին, որի մրազաշապիկն այժմ կրում եմ, սակայն չէի մտածում, որ դա կարող է «Լիվերպուլի» համար չեմպիոնական լինել,- ասել է Բորինին: talkSPORT