«Սանդերլենդի» հարձակվող Քոնոր Ուիքհեմը և «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա համապատասխանաբար լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:
Նախորդ ամիս Պյուլիսի գլխավորությամբ «արծիվները» 5 խաղում 4 հաղթանակ տարան: Մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Փելեսը» հավաքելով 43 միավոր՝ ապահովել է իր տեղը հաջորդ մրցաշրջանում:
Պրեմիեր Լիգայում իր տեղը պահելու համար պայքարում «Սանդերլենդին» օգնել է 21-ամյա Ուիքհեմը: «Սև կատուների» երիտասարդ հարձակվողն ապրիլին դարձել է 5 գոլի հեղինակ՝ այդ թվում գոլեր խփելով «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» դեմ խաղերում: