«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի «Աստոն Վիլլայի» դեմ վաղվա խաղը:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «Էվերթոնի» դեմ խաղում ստիպված փոխարինվեց, սակայն խաղից անմիջապես հետո թվիթերյան իր էջում նա գրեց, որ ամեն ինչ կարգին է:
Ամեն դեպքում, խնդիրը դեռ պահպանվում է, և «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է իր հարձակվողին պահել «Վեստ Հեմի» դեմ վերջին տուրի խաղի համար:
-Վնասվածք ունի միայն Ագուերոն: Նա չի կարողանա 100%-ով ապաքինվել, ուստի չի լինի հայտացուցակում: Հնարավոր է՝ նա վերադառնա կիրակի օրը: Տեսնենք, թե ինչպես կընթանա ապաքինում,- ասել է Պելեգրինին: Goal