«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սանդերլենդի» դեմ խաղի մրցավարության հասցեին արած մեկնաբանության պատճառով Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից տուգանվել է 10 հզր ֆունտով:
Հիշեցնենք, որ տնային սենսացիոն պարտությունն (1:2) այդ պահին վերջին հորիզոնականը զբաղեցնող թիմից, «կապույտներին» գործնականում դուրս թողեց չեմպիոնական պայքարից:
Խաղից հետո Մոուրինյոն հեգնական տոնով շնորհավորել էր մրցավար Մայք Դինին «նպատակին հասնելու համար»: Երեկ պարզ դարձավ, որ այդ խոսքերը Մոուրինյոյի համար արժեցել են 10 հզր ֆունտ:
Պորտուգալացի մասնագետը մինչ այս 8 հզր ֆունտ տուգանվել էր «Աստոն Վիլլայի» դեմ խաղի գլխավոր մրցավար Քրիս Ֆոյի որոշումները չընդունելու համար: Այդ ժամանակ Ժոզեն մրցավարի հետ իր հարաբերությունները պարզել էր դեռ խաղադաշտում: