«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը Լիգաների մարզիչների ասոցիացիայի (League Managers Association) վարկածով ճանաչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչ:
Ինչպես արդեն հայտնել ենք, տարվա մարզչի կոչումը բաժին է հասել Բրենդան Ռոջերսին: Իսկ ահա Պրեմիեր Լիգայի լավագույն մարզչի մրցանակը՝ «արծիվների» գլխավոր մարզչին:
Պյուլիսը «Փելեսը» գլխավորեց նոյեմբերին, երբ թիմը թվում էր անօգնական և համարվում էր Պրեմիեր Լիգան լքելու ամենամեծ շանսերն ունեցողը: Սակայն 56-ամյա ուելսցին կարճ ժամանակում կարողացավ ոտքի կանգնեցնել «Փելեսին» և մրցաշրջանն ավարտեց 11-րդ հորիզոնականում, ինչը կարելի է լուրջ ձեռքբերում համարել:
Պյուլիսի այդ հաջողությունն աննկատ չմնաց իր կոլեգաների կողմից: Պրեմիեր Լիգայի մարզիչներից նա ամենիչ շատ ձայն ստացավ:
-Նախորդ մրցաշրջանում մենք Չեմպիոնշիփում զբաղեցրինք 6-րդ հորիզոնականը, իսկ այս տարի՝ Պրեմիեր Լիգայում 11-րդ հորիզոնականը: Սակայն դա միայն իմ շնորհիվ չէ: Պետք է շնորհակալ լինել նաև Սթիվին (Պերեշ, նախագահ), մյուս երեք տնօրեններին, երկրպագուներին և ֆուտբոլիստներին,- ասել է Պյուլիսը: Sky Sports