«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն արդեն այսօր պետք է ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Քուինս Պարկ Ռեյնջերս»: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նախորդ ամիս «կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը 35-ամյա անգլիացուն հայտնեց, որ ակումբը չի ցանկանում երկարաձգել նրա պայմանագիրը:
Ֆերդինանդը պատրաստ էր մնալ «Օլդ Թրաֆորդում» և հանդիպել նոր մարզիչ Լուի վան Գալի հետ, սակայն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք բերած Ռիոյին դուռը ցույց տվեցին:
Աղբյուրի համաձայն, Ֆերդինանդն ի վերջո որոշեց մնալ Պրեմիեր Լիգայում և հանդես գալ ՔՊՌ-ում: Լոնդոնցիներն արդեն համաձայնության են եկել Ռիոյի հետ և այսօր նրա հետ պայմանագիր կստորագրեն:
Ավելացնենք, որ 2002թ-ի հուլիսին Ֆերդինանդը դարձավ անգլիական ֆուտբոլի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ «Յունայթեդը» նրա համար «Լիդսին» 29.1 մլն ֆունտ վճարեց: