«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է «Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Էրերային գնելու մասին: Իսպանացու հետ պայմանագիրը ստորագրվել է 4+1 ձևաչափով:
«Կարմիր սատանաներն» Էրերայի համար իսպանական ակումբին վճարել են 28 մլն ֆունտ: Բուժզննում անցնելուց հետո այսօր Անդերը ներկայացվել է որպես «Յունայթեդի» ֆուտբոլիստ:
-Ես «Ատլետիկի» կազմում խաղացել են «Օլդ Թրաֆորդում», և դա եղել է իմ կարիերայի գլխավոր իրադարձությունը: Ես միշտ երազել եմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ ակումբին: Ես անհամբեր սպասում եմ «Յունայթեդի» մարզաշապիկով իմ առաջին խաղին,- իր նոր ակումբի պաշտոնական կայքին տված հարցազույցում ասել է Էրերան: