«Չելսիի» դարպասապահ Մարկ Շվարցերը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «կապույտների» պաշտոնական կայքը:
41-ամյա ավստրալիացին նախորդ ամառ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Չելսիին»: Նախորդ մրցաշրջանում Շվարցերը համարվում էր հիմնական կազմի դարպասապահ Պետր Չեխին հուսալի փոխարինող:
Չնայած, որ նոր մրցաշրջանում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է դարպասը վստահել Տիբո Կուրտուային, «Չելսին» որոշել է ևս 12 ամսով երկարաձգել Մարկի պայմանագիրը: