«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը մալարիայով վարակվելու պատճառով բաց կթողնի իր թիմի հյուսիսամերիկյան շրջագայությունը:
Ինչպես ասվում է լոնդոնցիների պաշտոնական հաղորդագրությունում, 30-ամյա տոգոլեզցին շաբաթ օրը տեղափոխվել է հիվանդանոց: Սպասվում է, որ արդեն երկուշաբթի օրը նա տուն կվերադառնա:
Մալարիան հայտնաբերվել է նախնական փուլում, որը հնարավոր է բուժել, սակայն նվազագույնը մեկ շաբաթ Ադեբայորը չի կարողանա մարզվել: Այս պարագայում, Մաուրիսիո Պոչետինոն շրջագայության կմեկնի առանց իր գլխավոր հարձակվողի: Հյուսիսային Ամերիկայում «Տոտտենհեմը» կխաղա «Սիեթլ Սիհոկսի», «Տորոնտոյի» և «Չիկագո Ֆայրի» հետ: