Ռոբերտ Սնոդգրասի վնասվածքն այնքան լուրջ է, որ նա այս մրցաշրջանի ընթացքում այլևս չի կարող օգնել «Հալլ Սիթիին»:
Հիշեցնենք, որ ՔՊՌ-ի դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում «վագրերի» 27-ամյա նորեկը կոճի վնասվածք ստացավ: Համաձայն նախնական կանխատեսման, Սնոդրգասը պետք է բաց թողներ կես տարի:
Սակայն պարզվեց, որ վնասվածքը լուրջ է, և ապաքինման համար Ռոբերտին պլանավորվածից շատ ժամանակ կպահանջվի: Այս մրցաշրջանում «Հալլն» այլևս չի կարող օգտվել շոտլանդացու ծառայություններից:
-Բժշկական զննությունից պարզ դարձավ, որ այս մրցաշրջանում ես այլևս չեմ խաղա: Հաճելի կլինի, եթե կարողանամ վերադառնալ մրցաշրջանի ավարտին,- ասել է Սնոդգրասը: Express