«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ ինքը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Օլդ Թրաֆորդ» վերադարձով:
Չնայած, որ Ռոնալդուն մեկ տարի առաջ երկարաձգեց իր պայմանագիրը իսպանական ակումբի հետ, սակայն շարունակում են խոսել նրա՝ «Յունայթեդ» վերադառնալու մասին: Այդ լուրերը նոր թափ առան այս շաբաթ:
«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտնեց, որ Ռոնալդուն գոհ չէ իր ակումբի տրանսֆերային քաղաքականությունից և դիտարկում է իր հեռանալու տարբերակը: Կրիշտիանուի վերադարձը հավանական է համարում նաև վան Գալը:
-Այո, ես հետաքրքրվում եմ, սակայն ամեն անգամ այս թեման թերթերն այնպես են քննարկում, կարծես իրենք են վաճառելու ֆուտբոլիստին: Ռոնալդուի վերադարձը հնարավոր է: Ես այդպես ասեցի նաև Ֆալկաոյի դեպքում: Ռոնալդոն կարող է շատ բան տալ ակումբին, սակայն ես չեմ կարծում, որ «Ռեալը» կվաճառի նրան,- ասել է վան Գալը: Sky Sports