«Արսենալի» հարձակվող Յայա Սանոգոն խոստովանել է, որ ընդամենը երեք տարի առաջ նա ապրում էր բառացիրորեն փողոցում:
21-ամյա ֆրանսիացու խաղը դարձավ կատակների և քննադատությունների օբյեկտ: Սանոգոն իր վրա ճնշում է զգում, սակայն կոչ է անում իրենից հրաշք չսպասել, քանի որ ոչ շատ վաղ նա անտուն էր:
-Ես զգում եմ այդ ճնշումը, սակայն մարդիկ չպետք է մոռանան, որ ընդամենը երեք տարի առաջ ես ապրում էի փողոցում, իսկ այսօր խաղում եմ «Արսենալում»:
Ես շարունակում եմ քրտնաջան աշխատել և վստահ եմ, որ գոլերը կգան: Ես մնում եմ լավատես, և երբ սկսեմ գոլեր խփել, ինձ այլևս չեն կանգնեցնի:
Երբ ես եկա «Օսերի» ակադեմիա, հասկացա, որ ցանկանում եմ ֆուտբոլիստ դառնալ: Այդ պահին ես ինձ ասացի, որ պետք է դառնամ բարձրակարգ ֆուտբոլիստ: Ես պայմանագիր ստորագրեցի, իսկ երկու տարի հետո ինձ գտավ «Արսենալը»:
Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ իմ ժամանակը գալու է,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Սանոգոն: