«Շախտյորն» իր կիսապաշտպան Դուգլաս Կոստայի համար «Չելսիից» պահանջել է 30 մլն ֆունտ, որն այդ գործարքը քիչ հավանական է դարձնում:
The Telegraph պարբերականի հաղորդմամբ, բրազիլիացին համարվում է «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար այլընտրանքային տարբերակ, եթե «Չելսիին» չհաջողվի Խուան Կուադրադոյի հարցում համաձայնության գալ «Ֆիորենտինայի» հետ:
Հաղորդովում է, որ «Չելսին» պատրաստ է Դուգլասի համար վճարել 20 մլն ֆունտ, սակայն Ուկրաինայի չեմպիոնը մեկուկես անգամ ավելին է պահանջել: