Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնոկան խաղում «Չելսին» Լոնդոնում ընդունել էր «Լիվերպուլին»:
Այս մրցաշրջանի չեմպիոնական պայքարում արդեն հաղթանակած «Չելսին» ոչ ոքի խաղաց «կարմիրների» հետ: Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց անգլիացի պաշտպան Ջոն Թերրին, իսկ հյուրերի պատասխան գնդակը խփեց առաջնության մեկ այլ վետերան Սթիվեն Ջերարդը:
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 62 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Գոլեր. Թերրի՝ 5ր, Ջերարդ՝ 44ր: