«Չելսին» հետաքրքրվում է «Ատլետիկոյի» պաշտպան Տոբի Ալդերվերելդի ծառայություններով և կփորձի նրան ձեռք բերել որպես Ֆիլիպե Լուիսին փոխարինող:
26-ամյա Տոբին նախորդ մրցաշրջանում լավագույն կողմերով հանդես եկավ «Սաութհեմպտոնում»: «Սենտ Մերիից» վերադառնալուց հետո Տոբին այժմ մտածում է իր կարիերայի շարունակության մասին:
Մինչ այժմ բելգիացու հանդեպ իրենց հետաքրքրության մասին հայտնել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտտենհեմը», իսկ «Սաութհեմպտոնը» պաշտպանին տեղեկացրել է, որ պատրաստ է նրա ամբողջական տրանսֆերը գնել «Ատլետիկոյից»: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այս ակումբիների հետ պատրաստ է մրցակցել «Չելսին»:
Աղբյուրի տեղեկություններով, «կապույտները» Ալդերվերելդին դիտարկում են որպես Ֆիլիպե Լուիսին փոխարինող, ով «Սթեմֆորդ Բրիջում» անհաջող մեկնարկային մրցաշրջանից հետո մտածում է Մադրիդ վերադառնալու մասին: Չի բացառվում, որ ակումբները կհաամաձայնվեն փոխանակել փուտբոլիստներին:
Բացի այդ, Տոբին ցանկություն է հայտնել մնալ Պրեմիեր Լիգայում, որտեղ նախորդ մրցաշրջանում դարձավ իր դիրքի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
-Ես ցանկանում են տեղափոխվել թոփ ակումբ, որին իսկապես անհրաժեշտ կլինեմ: Այժմ երեք տարբերակ ունեմ՝ մնալ «Ատլետիկոյում», վերադառնալ «Սաութհեմպտոն» կամ տեղափոխվել այլ ակումբ: Եկեք տեսնենք թե ինչ կլինի ապագայում, սակայն չեմ թաքցնի, որ ցանկանում եմ շարունակել հանդես գալ Անգլիայում,- ասել է Ալդերվերելդը: