Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում երեկ «Մանչեսթեր Յունաթեդը» հյուրընկալվել էր բելգիական «Բրյուգեին»։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է անգլիացիների՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Այս անգամ էլ անգլիական ակումբը հաղթեց, սակայն ավելի խոշոր հաշվով։ Լուի վան Գալի թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը։ Ուեյն Ռունիի հեթ-տրիկից հետո աչքի ընկավ նաև Անդեր Էրերան։
Երկու խաղերի արդյունքում «Յունայթեդը» հաղթեց 7-1 հաշվով և դուրս եկավ խմբային փուլ։
Գոլեր․ Ռունի՝ 20ր, 49ր, 57ր, Էրերա՝ 63ր։