Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Քինք Փաուեր» մարզադաշտում, ուր առաջատար «Լեսթեր Սիթին» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին մեկական գոլով, իսկ երկրորդ խաղակեսն անարդյունավետ ստացվեց։ Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Ջեյմի Վարդին՝ դառնալով Պրեմիեր Լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել 11 անընդմեջ խաղում։ Ընդմիջումից վայրկյաններ առաջ պատասխան գնդակը խփեց գերմանացի փորձառու կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
Այս հանդիպումից հետո «աղվեսներն» առաջատարի դիրքը զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»։
Գոլեր․ Վարդի՝ 24ր, Շվայնշտայգեր՝ 45ր։