Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող«Սաութհեմպտոնին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները վստահ հաղթանակ տարան արգենտիանացու նախկին թիմի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին Դելե Ալիի փոխանցումից հետո բացեց Հարի Քեյնը, իսկ 3 րոպե հետո արդեն Ալին դարձավ գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 29 միավորով մտավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Քեյն՝ 40ր, Ալի՝ 43ր։