«Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Բիրմինգհեմի» վինգեր Դեմարայ Գրեյին 3,75 մլն ֆունտով գնելու մասին։
Չնայած, որ Անգլիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Սաութհեմպտոնը», «Բորնմուտը» և «Տոտտենհեմը», «աղվեսներին» հաջողվեց հաղթել Գրեյի համար մղվող պայքարում։
Այսօր Գրեյը, ով մինչ այս շաբաթ «Բիրմինգհեմի» կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղերին, 4,5 տարվա պայմանագիր ստորագրեց «Լեսթերի» հետ և դարձավ Կլաուդիո Ռանիերիի թիմի ձմեռային առաջին ձեռքբերումը։
-Դուք կարող եք տեսնել, թե ինչքան հաջող է թիմը խաղում այս տարի։ Ես շատ եմ ֆուտբոլ նայում, դրա համար գիտեմ, որ «Լեսթերի» ոճը հարազատ է ինձ,- ասել է Գրեյը։