Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վերախաղարկված հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ապտոն Պարկ» մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» երկրորդ անգամ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Առաջին խաղում գրանցվել էր 1։1 արդյունքը։ Այս անգամ ուժեղ գտնվեցին «կարմիր սատանաները»՝ հաղթելով 1-2 հաշվով։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Մարուան Ֆելայնին և ընթացիկ մրցաշրջանում բացահայտված Մարկուս Ռեշֆորդը։ Իսկ լոնդոնյան ակումբի միակ գոլը խփեց Ջեյմս Թոմքինսը։
Ավելացնենք, որ 1/2 եզրափակչում «Յունայթեդի» մրցակիցը կլինի «Էվերթոնը», իսկ խաղը կկայանա ապրիլի 23֊ին։
Գոլեր․ Ռեշֆորդ՝ 54ր, Ֆելայնի՝ 67, Թոմքինս՝ 79ր։