Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ձմռանը տեղափոխվելու է մանչեսթերյան ակումբներից մեկը: Այս մասին բրազիլիացի կիսապաշտպանը խոստովանել է Calcionews24-ին:
-Հունվարին ես պայմանագիր կկնքեմ անգլիական ակումբի հետ: Կխաղամ Մանչեսթերում,-ասել է նա:
Կիսապաշտպանը չի մանրամասնել, թե կոնկրետ ո´ր ակումբն է տեղափոխվելու` «Յունայթեդ», թե «Սիթի»:
Հիշեցնենք, որ դեռ ամռանը Ֆերնանդինյոյի ծառայություններով հետաքրքրվում էր «Տոտտենհեմը», սակայն «շպորներին» չհաջողվեց նույնիսկ սկսել բանակցությունները ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը կխաղա Պրեմիեր Լիգայում