Ինչպես հայտնում է բրիտանական The Sun պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն այլևս մրցակիցների հետ չեն փոխանակվի մարզաշապիկներով։ Աղբյուրի հաղորդմամբ, ակումբի ղեկավարությունը ֆինանսական առումով նպատակահարմար չի համարում ֆուտբոլիստների կողմից մարզաշապիկներով փոխանակվելը։
Աշխարհի ամենաթանկ ակումբներից մեկը մտադիր է այդ ճանապարհով գումար տնտեսել։ Կայքը հայտնում է, որ «Յունայթեդի» ղեկավարությունը շաբաթական 260 հզր ֆունտ ստերլինգ աշխատավարձ ստացող Զլատան Իբրահիմովիչին կփորձի հայտնել, որ մարզաշապիկներով փոխանակվելը թանկ է նստում իրենց վրա։ Ողջ մրցաշրջանի համար ֆուտբոլիստներին հատկացվել է երկու զույգ երկար և կարճ թևերով մարզաշապիկ, և ակումբը չի պատրաստվում ավել գումար ծախսել։