Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Խաղն անցավ «զինագործների» մեծ առավելությամբ, սակայն նրանք դժվարությամբ կոտրեցին հյուրերի դիմադրությունը։ Հանդիպման միակ և լոնդոնյան ակումբի համար հաղթական գնդակը 86-րդ րոպեին խփեց Օլիվյե Ժիրուն։
Այս հանդիպումից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 37 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ժիրու՝ 86ր։