Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
«Ազնվականները» վստահ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Գոլառատ խաղում դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան, լոնդոնյան ակումբից մեկական գոլ էլ խփեցին Էդեն Ազարը և Գարի Կեհիլը։ Հյուրերի գոլերն էլ իրենց անվան դիմաց գրանցին Օրիոլ Ռոմեուն և Ռայան Բերտրանը։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմ երկրորդ տեղում գտնվող «Տոտտենհեմի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 7֊ի։
Գոլեր․ Ազար՝ 5ր, Ռոմեու՝ 24ր, Կեհիլ՝ 45ր, Կոստա՝ 53ր, 89ր, Բերտրան՝ 90+4ր։