Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն» էր։
«Ազնվականները» 1-2 հաշվով հաղթանակ տարան «Ֆալմեր» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Պեդրոն, իսկ «Չելսիի» առավելությունը կրկնապատկեց Էդեն Ազարը։ «Բրայթոնին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Սոլոմոն Մարչը։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 37 միավորով կշարունակի մնալ 4-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Պեդրո՝ 17ր, Ազար՝ 33ր, Մարչ՝ 66ր։