Դեռ անցյալ տարի Արսենալի կազմում մեկնարկած երիտասարդ Բուկայո Սական արդեն երեկ գլուխգործոց ստեղծեց Չելսիի դարպասին։
Անցյալ տարվա սեպտեմբերին Բուկայո Սական շտապ վերադարձավ հանդերձարան, երբ առաջին անգամ գոլի հեղինակ էր դարձել Արսենալի կազմում Ֆրանկֆուրտում, քանի որ ցանկանում էր խոսել հոր հետ։ Մարզիչները երիտասարդ ֆուտբոլիստին հուշում էին, որ հիմա կարևոր է սառը ցնցուղ ընդունել, բայց նա կապվեց ծնողի հետ և քանի որ հանդերձարանում աղմուկ էր 3-0 հաղթանակից հետո հայր ու որդի միայն միմյանց վեր բարձրացրած բութ մատը ցույց տվեցին։ Այդքանն էլ բավական էր Սակայի համաւր, որ երջանիկ լինի, հայրը գոհ էր տղայի խաղից։
Տարիներ առաջ, Լոնդոնի արևմուտքում գտնվող Գրինֆորդ միջնակարգ դպրոցում բոլորը խոսում էին Սակայի ու Արսենալի միջև կնքված պայմանագրի մասին։ Դպրոցում մինչև հիմա հիշում են Արսենալի ֆուտբոլիստին, իսկ Սական հիշում է իր ուսուցիչներին։ Անցյալ տարի նա մասնակցել էր Գրինֆորդ դպրոցի տնօրենի նվիրված հաջողության երեկույթին, ով անցնում էր թոշակի։ Բոլորը ասում են, որ Սակային չի փոխել Արսենալի առաջին կազմում հայտնվելը, ու դպրոցում նրան նկարագրում են միայն դրական հատկանիշներով։
Սական սկսել է հաճախել Գրինֆորդ 11 տարեկան հասակում, այդ ժամանակ նա արդեն մի քանի տարի մարզվում էր Արսենալի Հեյլ Էնդ ակադեմիայում, որը գտնվում է Լոնդոնի հյուսիսում։ Բուկայոն մանկուց խաղացել է բակում հոր և եղբոր՝ Իյոմիի հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստը ով ունի նիգերիական արմատներ, բայց հանդիսանում է Անգլիայի քաղաքացի հիշում է, որ նրանք խաղում էին այնքան, մինչև վերջինս հաղթանակի հասնի։
Ակադեմիայում ամեն ինչ հարթ չի եղել, կտրուկ աճի հետ կապված նա ցավեր է ունենում ծնկների հատվածում, ու հենց այդ ժամանակ էլ բնավորություն է դրսևորում՝ հաղթահարելով այդ ամենը։
Սական համարվում էր սկզբում հարձակման գծի ֆուտբոլիստ, բայց ակադեմիայում 16 և 19 տարեկանների կազմում հանդես է եկել նաև եզրային պաշտպանի դիրքում ու հենց այս հանգամանքը հաշվի առնելով անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրեդի Յունգբերգը առաջին անգամ Արսենալի առաջին կազմում երիտասարդ անգլիացուն փորձարկեց եզրային ֆուլբեկի դիրքում։ Սակայի հատկանիշները թույլ էր տալիս թիմի գրոհները ավելի բազմազան դարձնել։
Եզրային պաշտպանի դիրքի ֆուտբոլիստից վաղուց արդեն պահանջվում է ոչ միայն լավ պաշտպան լինել, այլ նաև տիրապետել հարձակման գծի ֆուտբոլիստին բնորոշ բոլոր հատկանիշերին։ Սակայն այս ամենը շատ լավ է հասկանում ու հոյակապ է դիֆուզվում Միկել Արտետայի Արսենալում։ Չնայած երիտասարդ տարիքին անգլիացին բավականին համարձակ ու ինքնավստահ խաղ է ցուցադրում։
Կարեն Պողոսյան