«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ իր հարձակվող Դարվին Նունյեսը արժանի էր կարմիր քարտի «Կրիսթալ Փելեսի» դեմ խաղում:
Երկրորդ խաղակեսի սկզբում Նունյեսը տասը հոգով թողեց «Լիվերպուլին»: Դարվինը ենթարկվել է «արծիվների» պաշտպան Յոակիմ Անդերսոնի սադրանքին՝ ճակատով հարվածելով նրա ծնոտին։
Չնայած նրան, որ «Լիվերպուլին» հաջողվեց ոչ-ոքի գրանցել, Նունեսի արարքը հունից հանեց Կլոպին: Յուրգենը հուսով է, որ Դարվինը եզրակացություններ կանի և լավ կօգտագործի ժամանակը՝ իր պատիժը կրելիս։
«Իհարկե, նա արժանի էր կարմիր քարտի, նրան սադրեցին, բայց նա չպետք է այդպես վարվեր»:
«Դարվինը գիտի, որ նա հիասթափեցրեց իր թիմակիցներին: Ես կխոսեմ նրա հետ»:
«Դա բացարձակապես այն արձագանքը չէր, որը մենք ցանկանում էինք տեսնել: Նա գիտի, որ իրեն կշարունակեն հանել հունից այս կերպ, Պրեմիեր լիգայի կենտրոնական պաշտպանները կշարունակեն դա անել, և նա պետք է վերահսկի իրեն»:
«Այժմ նա ժամանակ ունի ևս մեկ նախամրցաշրջանի համար, այսպիսին է իրավիճակը: Մենք դա օգտագործում ենք նրա ֆիզիկական պատրաստվածության վրա աշխատելու համար: Սա ոչ թե պատժի համար է, այլ նրան ավելի ուժեղ դարձնելու համար»,- Կլոպին է մեջբերում Evening Standard-ը։