«Չելսին» քայլ է կատարել «Սթեմֆորդ Բրիջի» վերակառուցման ուղղությամբ՝ հետաքրքրություն ցուցաբերելով իրենց մարզադաշտի մոտ գտնվող հողատարածք գնելու հարցում:
Երբ Թոդ Բելին այս տարվա սկզբին գնեց «Չելսին» Ռոման Աբրամովիչից, նա պարտավորվեց 1,75 միլիարդ ֆունտ ստերլինգ ներդնել ակումբի ենթակառուցվածքներում, ներառյալ «Սթեմֆորդ Բրիջի» վերակառուցման մեջ:
Եվ հիմա Բելիի ծրագրերն այս առումով սկսում են ձևավորվել։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Չելսին» ցանկանում է 50 միլիոն ֆունտով գնել իրենց մարզադաշտին հարող 1,2 ակր (0,5 հա) տարածքը:
Լրացուցիչ տարածքը չափազանց կարևոր է «կապույտների» համար, որոնց տարածքը ամբողջությամբ սեղմված է երկաթուղու և բնակելի տարածքների միջև:
Այս տարածքի բոլոր պոտենցիալ գնորդները պետք է իրենց հայտերը ներկայացնեն մինչև դեկտեմբերի սկիզբ, իսկ աճուրդի հաղթողը կհայտարարվի մինչև օրացուցային տարվա ավարտը։