Ուկրաինան խնդրել է Բ խմբում Անգլիայի մրցակից Իրանի հավաքականին հեռացնել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին իրանցիների դեմ խաղն է, որով Գարեթ Սաութգեյթի թիմը պետք է մեկնարկի 2022 թվականի աշխարհի առաջնությունում:
Ուկրաինացիներն այս խնդրանքը պատճառաբանում են նրանով, որ Իրանում «մարդու իրավունքները սիստեմատիկորեն խախտվում են», իսկ դա հակասում է «ՖԻՖԱ-ի կանոնադրության սկզբունքներին ու նորմերին»։
Ուկրաինացիներն անդրադառնում են նաև Իրանի «ենթադրյալ մասնակցությանը» իրենց երկրի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային։
Հավել ենք, որ իրենք՝ ուկրաինացիները, չանցան ԱԱ-2022-ին՝ փլեյ-օֆֆում պարտվելով Ուելսին։