«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան շատ է խոսում: Այդ իսկ պատճառով ակումբը պատրաստվում է տուգանել նրան 90 հազար ֆունտով:
Վերջերս Բան ֆրանսիական հեռուստալիքներից մեկին հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ նրան գրավում է «Արսենալում» խաղալու հեռանկարը: Դեմբա Բան ասել էր նաև, որ հաճույքով կմեկներ Լոնդոն:
«Նյուքասլի» ղեկավարությանը դուր չէր եկել խաղացողի ոչ միայն հնչերանգը, այլ նաև ակումբի մամլո ծառայությանը չհայտնելը: