«Արսենալի» ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը և մարզիչ Միկել Արտետան ճանաչվել են Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող և լավագույն մարզիչ:
Հարկ է նշել, որ Պրեմիեր լիգայում դեկտեմբերը սահմանափակվում էր Boxing Day-ից մինչև Ամանոր ընկած ժամանակահատվածով։
Այս ընթացքում «Արսենալը» երկու հանդիպում է անցկացրել՝ 3-1 հաշվով հաղթանակ տանելով «Վեստ Հեմի» և 2-4 հաշվով՝ «Բրայթոնի» նկատմամբ՝ այդպիսով ամրապնդելով առաջատարի դիրքը աղյուսակում։
Այս երկու հանդիպումներում Էդեգորը խփեց երեք գոլ և կատարեց երեք գոլային փոխանցում՝ առավելագույնս քաղելով գոլային բոլոր հնարավորություններից:
Նորվեգացի կիսապաշտպանը ամսվա լավագույն խաղացողի կոչման համար պայքարում առաջ է անցել Կազեմիրոյից, Էրլինգ Հոլանդից, Բեն Միից, Ժոաու Պալինյայից, Մարկուս Ռաշֆորդից, Բուկայո Սակայից և Կիրան Թրիպերից։
Էդեգորը դարձավ «Արսենալի» առաջին խաղացողը, ով նվաճեց մրցանակը 2019 թվականի սեպտեմբերին Պյեր-Էմերիկ Օբամեյանգից հետո:
Արտետայի մրցակիցներն էին «Բրենտֆորդից» Թոմաս Ֆրանկը, «Նյուքասլից» Էդի Հաուն և «Լիվերպուլից» Յուրգեն Կլոպը:
Սա Միկելի ամսվա չորրորդ տիտղոսն է 2021 թվականի սեպտեմբերից, 2022 թվականի մարտից և 2022 թվականի օգոստոսից հետո: