«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Վելես Սարսֆիլդի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեի հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքը գնահատվում է մոտ 8 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Պերոնեն հինգուկես տարվա պայմանագիր է կնքել «Սիթիի» հետ և կմիանա իր նոր թիմին Արգենտինայի հավաքականում Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնությունում հանդես գալուց հետո:
Մաքսիմոն «Վելես» կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի մարտին՝ այդ ժամանակվանից 33 խաղում դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 20 ամյա արգենտինացին իր ակումբի հետ դուրս է եկել Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, «Սիթին» Պերոնեին միանգամից վարձավճարով չի ուղարկիա այլ ակումբ: Այս մրցաշրջանի մնացած հատվածը Մաքսիմոն կմարզվի Խոսեպ Գվարդիոլայի թիմի հետ, բայց դժվար թե խաղա։