• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բորնմուտը» ձեռք է բերել Գանայի հավաքականի հարձակվողին

«Բորնմուտը» հայտարարել է «Բրիստոլ Սիթիի» և Գանայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Սեմենյոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

Սեմենյոն «Բորնմուտի» հետ կնքեց չորսուկես տարվա պայմանագիր՝ 12 ամսով երկարաձգման հնարավորությամբ:

Sky Sports-ը 23 ամյա գանացու տրանսֆերը գնահատում է 10,5 մլն ֆունտ, որից 9 մլն ֆունտը երաշխավորված գումար է:

Սեմեյոն «Բրիստոլ Սիթիի» կազմում անցկացրել է 152 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Այս առաջնությունում Անտուանը ութ անգամ է տխրեցրել մրցակիցներին:

Այս մրցաշրջանի սկզբում Սեմենյոն մասնակցել է աշխարհի առաջնություն՝ խաղալով Գանայի հավաքականի կազմում Պորտուգալիայի և Ուրուգվայի դեմ:

Sky Sports-ը հավելում է, որ Սեմենյոյի համար պայքարում «Բորնմուտն» առաջ է անցել «Կրիստալ Փելեսից»:

Հետաքրքիր փաստեր