«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հաստատել է, որ իր ակումբը չի բողոքարկի «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում կիսապաշտպան Կազեմիրոյի հեռացումը:
Հիշեցնենք, որ Կազեմիրոն ուղիղ կարմիր քարտ ստացավ «Յունայթեդի» 2-1 հաշվով հաղթանակի ժամանակ Պրեմիեր լիգայի անցած տուրում «Փելեսի» կիսապաշտպան Ուիլլ Հյուզին խեղդելու համար:
Այդ հանդիպումից հետո Տեն Հագը անհամաձայնություն հայտնեց իր առաջատար խաղացողի հեռացման հետ, սակայն երեքշաբթի մամուլի ասուլիսում Էրիկը հաստատեց, որ ռիսկի չի ենթարկի որակազրկման ժամկետը երեքից չորս խաղ ավելացնել։
«Այո, մենք մտածել ենք այդ մասին (բողոքարկումներ): Իմ կարծիքով, այս որոշումը ճիշտ չէր, բայց ես կարծում եմ, որ մենք հնարավորություն չունենք վիճարկել այն», – Տեն Հագին է մեջբերում talkSPORT-ը:
Բացի այդ, Կազեմիրոն այժմ բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Լիդսի» (տանը և արտագնա) և «Լեսթերի» դեմ հանդիպումները, սակայն փետրվարի 16-ին Չեմպիոնների լիգայում կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ։