«Նյուքասլի» ֆուտբոլիստները 1 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուսը կստանան, եթե Լիգայի գավաթի եզրափակչում հաղթեն «Մանչեսթեր Յունայթեդին»:
Էդի Հաուի սաները այս կիրակի մեկնելու են Ուեմբլի, որպեսզի փորձեն նվաճել «Նյուքասլի» առաջին գավաթը վերջին 48 տարում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Սենթ Ջեյմս Պարկի սաուդցի սեփականատերերը պատրաստ են մեծահոգաբար պարգևատրել խաղացողներին, եթե նրանք հասնեն նման պատմական նվաճմանը:
Նշված 1 միլիոն ֆունտ բոնուսը 10 անգամ գերազանցում է մրցանակային գումարը, որը «կաչաղակները» կստանան Ֆուտբոլային լիգայից՝ Լիգայի գավաթը շահելու համար:
Այս դեպքում յուրաքանչյուր առանձին խաղացողի մասնաբաժինը կհաշվարկվի բարդ բանաձևով, որը հաշվի է առնում մրցումներում անցկացրած խաղերի քանակով և րոպեներով: