«Նյուքասլի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչում խփված երկրորդ գոլի հեղինակը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը։
Լիգայի գավաթի եզրափակչում «Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ուեմբլիում «Նյուքասլի» նկատմամբ, սակայն «կարմիր սատանաների» երկրորդ գոլն ի սկզբանե որպես ինքնագոլ գրանցվեց «կաչաղակների» պաշտպան Սվեն Բոտմանի կողմից, ով Ռաշֆորդի հարվածից հետո շեղեց գնդակի ուղղությունը և այն հայտնվեց «Նյուքասլի» դարպասում:
Այժմ, սակայն, Ֆուտբոլային լիգան, որը վարում է Լիգայի գավաթը, հայտարարել է, որ գոլը վերագրվել է Ռաշֆորդի անունով, ով իր կարիերայի, հավանաբար, լավագույն մարզավիճակում է:
Այսպիսով, այժմ 25 ամյա անգլիացին Քաթարում կայացած աշխարհի առաջնության դադարից հետո կարող է պարծենալ 19 խաղում խփած 17 գոլով։