4-1 հաշվով ջախջախելով «Լիդսին», «Արսենալը» ապահովեց 7-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում և վերականգնեց աղյուսակի վերևում գտնվող ութ միավորի առավելությունը:
Միջազգային ընդմիջումից առաջ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ տարած հաղթանակի համեմատ Գաբրիել Ժեզուսը վերադարձավ «զինագործների» մեկնարկային կազմում՝ փոխարինելով Բուկայո Սակային։
«Սպիտակների» մարզիչ Խավի Գրասիան մեկնարկային կազմում ներառել էր Ռասմուս Քրիստենսենին, Պասկալ Ստրեյքին, Կրիսենսիո Սամերվիլին և Լուիս Սինիստերային։