«Լեսթեր Սիթին» հայտարարել է, որ բաժանվում է իր գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսից, ով ակումբում է արդեն չորս տարի:
Ռոջերսը գլխավորեց «Լեսթերը» 2019 թվականի փետրվարին, իսկ 2021 թվականին «աղվեսներին» բերեց իրենց պատմության մեջ առաջին ԱՊԼ-ի չեմպիոնության տիտղոսին:
Այնուամենայնիվ, «Լեսթերը» 2022/23 մրցաշրջանը սկսեց յոթ պարտությամբ Պրեմիեր լիգայի առաջին 10 խաղերում։ ԱԱ-2022-ի ընդմիջումից առաջ հինգ մենամարտերում չորս հաղթանակից հետո «աղվեսները» վերադարձել են իրենց անփայլ մարզավիճակին և այժմ գտնվում են անկման գոտում:
Հիասթափեցնող արդյունքները ստիպեցին «Լեսթերին» հրաժարվել Ռոջերսի ծառայություններից: Քինգ Փաուերը ներկայացնող ակումբը պնդում է, որ Բրենդանը հեռացել է «կողմերի փոխադարձ համաձայնությամբ», թեև BBC-ն դա անվանում է «հեռացում»։
«Լեսթերի» գլխավոր մարզչի օգնականներ Քրիս Դևիսը և Գլեն Դրիսկոլը Ռոջերսի հետ միասին հեռանում են «Լեսթերից», իսկ Ադամ Սադլերը և Մայք Սթոուելը կգլխավորեն առաջին թիմը։